Հ․Թադևոսյան․ Կարողացել ենք իրագործել նախորդ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2021թ․ արտադրատնտեսական գործունեության արդյունքները քննարկվել են տեսակապի ձևաչափով ապրիլի 13-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են «Գազպրոմ» ՀԲԸ համապատասխան Դեպարտամենտների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Խորհրդակցության արդյունքներով Ընկերության տարեկան հաշվետվությունը հաստատվել է բարձր կատարողականով։«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ապրիլի 15-ին կայացած խորհրդակցությանը ամփոփվել են Ընկերության նախորդ տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքները, ինչպես նաև տարեկան հաշվետվության քննարկմանն ու հաստատմանը վերաբերող հարցերը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն ընդգծեց, որ 2021թ․ մեկնարկած՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայով նախատեսված համալիր ծրագրի շրջանակում իրականացվել են գազափոխադրման համակարգի և գազաբաշխման ցանցի օբյեկտների կապիտալ նորոգման և վերակառուցման մեծածավալ աշխատանքներ: Նշվեց, որ ինչպես նախանշված աշխատանքների ծավալները, այնպես էլ կապիտալ ներդրումները զգալիորեն գերազանցել են նախորդ տարիների նմանատիպ ցուցանիշները:
«Չնայած այն հանգամանքին, որ անցած տարին բարդ էր և ծանրաբեռնված՝ աշխատանքների մեծ ծավալների տեսանկյունից, կարողացել ենք իրականացնել բոլոր նախատեսված ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ և արձանագրել դրական ցուցանիշներ», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը։
Հ․Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին համատեղ և համակարգված աշխատանքի համար, որի արդյունքում Ընկերության արտադրատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը դրական գնահատականի է արժանացել «Գազպրոմ» ՀԲԸ կողմից։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողները վերապատրաստվել են «e-Permits» համակարգից օգտվելու համար
- «Մոխրոտը» ներկայացումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով
- «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ ուսանողների հետ
- 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է ավելի քան 2440 զանգ և դիմում