Հ․Թադևոսյան․ Կարողացել ենք իրագործել նախորդ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2021թ․ արտադրատնտեսական գործունեության արդյունքները քննարկվել են տեսակապի ձևաչափով ապրիլի 13-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են «Գազպրոմ» ՀԲԸ համապատասխան Դեպարտամենտների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Խորհրդակցության արդյունքներով Ընկերության տարեկան հաշվետվությունը հաստատվել է բարձր կատարողականով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ապրիլի 15-ին կայացած խորհրդակցությանը ամփոփվել են Ընկերության նախորդ տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքները, ինչպես նաև տարեկան հաշվետվության քննարկմանն ու հաստատմանը վերաբերող հարցերը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն ընդգծեց, որ 2021թ․ մեկնարկած՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայով նախատեսված համալիր ծրագրի շրջանակում իրականացվել են գազափոխադրման համակարգի և գազաբաշխման ցանցի օբյեկտների կապիտալ նորոգման և վերակառուցման մեծածավալ աշխատանքներ: Նշվեց, որ ինչպես նախանշված աշխատանքների ծավալները, այնպես էլ կապիտալ ներդրումները զգալիորեն գերազանցել են նախորդ տարիների նմանատիպ ցուցանիշները:

«Չնայած այն հանգամանքին, որ անցած տարին բարդ էր և ծանրաբեռնված՝ աշխատանքների մեծ ծավալների տեսանկյունից, կարողացել ենք իրականացնել բոլոր նախատեսված ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ և արձանագրել դրական ցուցանիշներ», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը։

Հ․Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին համատեղ և համակարգված աշխատանքի համար, որի արդյունքում Ընկերության արտադրատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը դրական գնահատականի է արժանացել «Գազպրոմ» ՀԲԸ կողմից։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am