«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողները վերապատրաստվել են  «e-Permits» համակարգից օգտվելու համար

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կազմակերպել են սեմինար ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) աշխատողների վերապատրաստման նպատակով։ Ընկերության աշխատողները ծանոթացել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման «e-Permits» էլեկտրոնային համակարգի հնարավորություններին և խորհրդատվություն ստացել համակարգից օգտվելու վերաբերյալ։

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «e-Permits» միասնական համակարգի միջոցով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի նյութերով

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am