Նորություններ

Նոյեմբեր 2022 թվական

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հրազդանի 5-րդ էներգաբլոկի ծախսերի փոխհատուցման հետ կապված նախագծին

ՀՀ կառավարությունն իր նոյեմբերի 24-ի նիստում ընդունված որոշմամբ հավանություն տվեց 2022 թվականի հուլիսի 18-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև „ՀայՌուսգազարդ“ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Մեղրի քաղաքում առաջին բաժանորդների գազասպառման համակարգերը միացվել են գազամատակարարման ցանցին

Նոյեմբերի 23-ից սկսած Մեղրի քաղաքի բնակիչների կողմից ստացված դիմումների հիման վրա առաջին բաժանորդների գազասպառման համակարգերը միացվել են գազամատակարարման ցանցին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց և չհաստատված եզրահանգումներ կատարելուց: