Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 750 հազար բաժանորդ

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 750 544, որից 400 199-ը բազմաբնակարան շենքերում, 350 345-ը՝ առանձնատներում:

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 13 337-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 644 համայնք, որից 596-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am