Նորություններ

Սեպտեմբեր 2023 թվական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի

Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումն ու ենթակառուցվածքների վերականգնումը ՝ տեղահանված ընտանիքներին լրացուցիչ կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ընկերության թիմը, ավանդույթի համաձայն, ստուգողական խաղ անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականի հետ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում տեղի ունեցավ հատուկ կրթաթոշակների հանձնման արարողությունը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրական ընթացիկ ծրագրերին, առաջիկա աշխատանքներին։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, պետպատվերով հատկացված լրացուցիչ քվոտաների շրջանակում չորս ուսանողներ առանց ընդունելության քննություններ հանձնելու, ընդունվել են ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանի Գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման, կառուցման և շահագործման ֆակուլտետ: