Նորություններ
Հունվար 2020 թվական
2019 թվականի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը:
Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 713 հազար բաժանորդ
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված 713 606 բնակիչ-բաժանորդ, որից 382 522-ը բնակելի շենքերում (բնակարան), 331 084-ը՝ առանձնատներում:
2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 2 545.4 մլն խ.մ բնական գազ
2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 545.4 մլն խ.մ՝ նախորդ տարվա 2 463.4 մլն խորանարդ մետրի դիմաց:
Ուսումնա-սպորտային համալիրի աշակերտների աջակցությունը Չորաթան գյուղի դպրոցին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին կազմակերպվել էր բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ աշխատանքները՝ նկարներ, կավից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ:
Ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ—Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը
Հունվարի 21-27-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը: Ներկայում միջազգային կարգի սպորտի վարպետը այդ հեղինակավոր մրցաշարին է պատրաստվում Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում, որը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին:
«Գազպրոմը» կշարունակի գազ մատակարարել Հայաստան 2020 թվականին նույն պայմաններով
«Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ—ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն ստորագրեցին լրացուցիչ պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: