Հայաստան ներկրված բնական գազի ծավալը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1 171,5 մլն խ.մ

2021 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,5%-ով ավելացել է Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը՝ կազմելով 1 171,5 մլն խ.մ, նախորդ տարվա 1 153,9 մլն խ.մ դիմաց:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 114,8 մլն խ.մ բնական գազ՝ նախորդ տարվա 1 106,8 մլն խ.մ դիմաց:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 139,8 և 113,4 մլն խ.մ:

Բնակչության կողմից սպառման ծավալը կազմել է 436,8 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ների կողմից՝ 234,1 մլն խ.մ:

Տարբեր սպառողներին իրացված բնական գազի ծավալը կազմել է 190,7 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am