Նորություններ
Հոկտեմբեր 2021 թվական
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:
Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 732 հազար բաժանորդ
2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին միացված բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 732 666, որից 391 916-ը բազմաբնակարան շենքերում, 340 750-ը՝ առանձնատներում:
Հ․Թադևոսյան․ Ստեղծված են բոլոր պայմանները ավելի բարձր ցուցանիշների հասնելու և զարգացման համար
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի, «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային արտադրա-շահագործման ծառայությունների ղեկավարները:
Հրանտ Թադևոսյանը Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի լավագույն սաներին հանձնեց կրթաթոշակի վկայականները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում անցկացվել է մրցույթ, որի արդյունքներով դպրոցի մի շարք աշակերտներ արժանացել են կրթաթոշակից օգտվելու հնարավորությանը։