Նորություններ
Փետրվար 2022 թվական
Բնական գազի սակագների վերանայման շուրջ ՀՀ ՀԾԿՀ-ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ
Փետրվարի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ։
Ըստ օպերատիվ տվյալների՝ հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 737 հազար բաժանորդ
2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 737 207, որից 393 956-ը բազմաբնակարան շենքերում, 343 251-ը՝ առանձնատներում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում պատվաստված է աշխատողների ավելի քան 90 տոկոսը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացվում է կորոնովիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր:
2021 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկրվել է 2 449,2 մլն խ.մ բնական գազ
2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,6%-ով ավելացել են ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 449,2 մլն խ.մ նախորդ տարվա 2 411,7 մլն խ․մ դիմաց: