Նորություններ
Հուլիս 2021 թվական
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2021 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Հայաստան ներկրված բնական գազի ծավալը 2021 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1 171,5 մլն խ.մ
2021 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,5%-ով ավելացել է Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը՝ կազմելով 1 171,5 մլն խ.մ, նախորդ տարվա 1 153,9 մլն խ.մ դիմաց:
Նորք-Մարաշ վարչական շրջանում իրականացվում են ստորգետնյա և վերգետնյա գազատարների վերատեղադրման աշխատանքներ
Սպառողների հուսալի և անխափան գազամատակարարման մակարդակը բարձրացնելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել համալիր աշխատանքներ Երևանի գազաբաշխման համակարգում:
Երևանի գազաբաշխման համակարգի օբյեկտներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է լայնածավալ աշխատանքներ
2021թ․ կապիտալ նորոգման պլանի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Երևան քաղաքի գազաբաշխման համակարգի օբյեկտներում իրականացնում է լայնածավալ աշխատանքներ, որոնք սահմանված կարգով համաձայնեցված են քաղաքապետարանի հետ։
Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 729 հազար բաժանորդ
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 729 882, որից 390 458-ը բազմաբնակարան շենքերում, 339 424-ը՝ առանձնատներում:
2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է ավելի քան 3780 զանգ և դիմում
2021 թվականի առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 2851 զանգ, ինչը 1100-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ կարիքավոր ընտանիքների երեխաները հանգիստը անցկացրել են առողջարարական ճամբարում
Հունիսի 29-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել առողջարարական ճամբարի հերթափոխի ավարտի հանդիսավոր արարողությունը։