Նորություններ

Հունվար 2023 թվական

Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2022 թվականին կազմել է 2 599,6 մլն խ.մ

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 6,1%-ով ավելացել է Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը՝ կազմելով 2 599,6 մլն խ.մ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրի սաները միացել են համահայկական Armenia 301 զինվորանվեր ծրագրին։

2022 թվականի արդյունքներով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

2022 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 11150 զանգ և 2770 դիմում

2022 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 11156 զանգ:

Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 750 հազար բաժանորդ

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 750 544, որից 400 199-ը բազմաբնակարան շենքերում, 350 345-ը՝ առանձնատներում: