Նորություններ

Ապրիլ 2022 թվական

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կազմակերպել են սեմինար ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) աշխատողների վերապատրաստման նպատակով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում ցուցադրվել է «Մոխրոտը» ներկայացումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2022 թվականի հունվարմարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Հ․Թադևոսյան․ Կարողացել ենք իրագործել նախորդ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն ընդգծեց, որ 2021թ․ մեկնարկած՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայով նախատեսված համալիր ծրագրի շրջանակում իրականացվել են գազափոխադրման համակարգի և գազաբաշխման ցանցի օբյեկտների կապիտալ նորոգման և վերակառուցման մեծածավալ աշխատանքներ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ և քննարկումներ ուսանողների հետ:

2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է ավելի քան 2440 զանգ և դիմում

2022 թվականի առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 2123 զանգ, ինչը 750-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպի ՀՀ բնական գազի մուտքը կընդհատվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։

Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նիստը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը 2022թ. ապրիլի 7-ին հեռակա կարգով քննարկել է Ընկերության արտադրատնտեսական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022–2026 թթ. ներդրումային ծրագրի (այդ թվում՝ կապիտալ նորոգման պլանի) շրջանակներում գազափոխադրման և գազաբաշխման համակարգի օբյեկտներում իրականացվում են համալիր աշխատանքներ հանրապետության ամբողջ տարածքում։